Պետդուման որոշում է ընդունել արգելել Ռուսաստանի տարածքով լեհական բեռնատարների անցումը

Պետդուման որոշում է ընդունել արգելել Ռուսաստանի տարածքով լեհական բեռնատարների անցումը



ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավորները միաձայն որոշում են ընդունել Ռուսաստանի տարածքով լեհական բեռնատարների անցումն արգելելու մասին:
Որոշում է կայացվել նաև զրկել նրանց ռուսական գներով լիցքավորելու հնարավորությունից՝ նրանց համար վառելիքի արժեքը սահմանելով Եվրամիության գների մակարդակում։

«Լեհաստանի ղեկավարությունը պետք է պատասխան տա մեր զինվորների և սպաների հուշարձանները քանդելու, ռուսատյաց քաղաքականություն վարելու համար: Իշխանությունները թող սկսեն իրենց գործողությունները բացատրել ավելի քան 20 հազար վարորդներին, որոնք իրենց արարքների պատճառով կկորցնեն իրենց աշխատանքը, իսկ շուրջ երկու հազար լեհական տրանսպորտային ընկերություններ կսննկանան»,- Պետդումայի որոշումը մեկնաբանել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: