ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության գծով օգնականի տեղակալ և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերի իր էջում անդրադարձել է երևանյան հանդիպումներին:
«Երևանում լավ հանդիպումներ ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան ընդլայնելու ուղիները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա կարգավիճակը՝ վերջին բանակցություններից հետո»,- գրել է Կոլոմինան: