Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ են իրականացնում 20.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ են իրականացնում
		20.06.2023 . Տարածաշրջան


Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են HAKIM օդային հրամանատարության կառավարման համակարգի համատեղ նախագիծը՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը:

Նրա խոսքով՝ այն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ իրականացվող ամենակարևոր նախագծերից մեկն է։ «Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը»,- նշել է պաշտոնյան։

Նա նաև ընդգծել է, որ երբ այդ նախագիծն ամբողջությամբ իրականացվի, օդային տարածքի վերահսկողության համատեղ գոտին կընդգրկի Էգեյան ծովից մինչև Կասպյան ավազան ընկած տարածքը: