Բիզնեսի համաֆինանսավորման հնարավորություն 23.06.2023 Sona Tonakanian Լրահոս, Վրաստան, Տնտեսական

Բիզնեսի համաֆինանսավորման հնարավորություն
		23.06.2023 Sona Tonakanian Լրահոս, Վրաստան, Տնտեսական


Այսօր՝ Հունիսի 23-ին Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բարձրլեռնային բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագրի շրջանակներում։

Համաֆինանսավորումը յուրաքանչյուր պոտենցիալ շահառուի համար կազմում է ոչ պակաս, քան 30 000 լարի և ոչ ավելի, քան 100 000 լարի եւ  ոչ ավելի, քան ներկայացված ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը:

Պոտենցիալ շահառու, ում տարիքը գործակալություն հայտը ներկայացնելու պահին է՝ տղամարդկանց դեպքում՝ 18-ից 35 տարի ներառյալ, իսկ կանանց դեպքում՝ 18-ից 40 տարի ներառյալ, նաև գյուղատնտեսական կարգավիճակ ունեցող կոոպերատիվների համար, համաֆինանսավորումը կազմում է ոչ պակաս, քան 30,000 լարի և ոչ ավելի, քան 100,000 լարի, բայց ոչ ավելի, քան ներկայացված ծրագրի ընդհանուր արժեքի 60%-ը:

Ներկայացված նախագծի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի 500000 լարին հայտի ներկայացման պահին։

Ծրագրի նպատակը համաֆինանսավորման միջոցով բարձրլեռնային բնակավայրերում մասնավոր հատվածի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելն է, երիտասարդ ձեռներեցների աճն ու տնտեսական ակտիվությունը խթանելը։

Ծրագրի խնդիրն է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական ոլորտների կայուն զարգացումը և բարձրլեռնային բնակավայրերում տեղական տնտեսության դիվերսիֆիկացումը։

Ծրագիրն իրականացվում է Գյուղական զարգացման գործակալության կողմից։

Ծրագրի իրականացումը համակարգում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք մուտք գործել www.rda.gov.ge կայքէջ կամ այցելել  Վրաստանի Գյուղի և գյուղատնտեսական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոն։