Գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան ու հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանը

Գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան ու հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանը

Այսօր, գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայկ Պիոնի Հակոբյանը, ով արմատներով Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից էր: Հայկ Հակոբյանը հրաշալի պատմաբան էր ու հնագետ: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է: Պատմական գիտությունների թեկնածու: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ: Բավականին վերջերս ավարտին հասցրեց իր հոր Պիոն Հակոբյանի «Ախալցխան XII-XIX դարերում» գիրքը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու ս.թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18.00-ին Երեւանի  Սբ. Հովհաննես եկեղեցում, Կոնդ, Պռոշյան փողոցի վրա:

Հայկ Հակոբյանի ամբողջական կենսագրությունը կարելի է տեսնել այստեղ