Ղրղզստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ՝ սահմանային հարցերի կապակցությամբ

Ղրղզստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ՝ սահմանային հարցերի կապակցությամբ



Դուշանբեում Ղրղզստանի դեսպան Էրդան Աբդիլդաևին կանչել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն, մտահոգություն հայտնել ավելի վաղ սահմանային հարցերի վերաբերյալ Ղրղզստանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունների կապակցությամբ:
Նախօրեին Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել էր Տաջիկստանին տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորության մասին՝ հայտնաբերված նոր իրավական և պատմական փաստաթղթերի հիման վրա:

Տաջիկստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նման մեկնաբանությունները կարող են լուրջ վնաս հասցնել տաջիկ-ղրղզական սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացին, ինչպես նաև փոխադարձ վստահությանը: