Բայրամովը Բոնոյի հետ հանդիպմանը դժգոհել է, որ ԱՄՆ-ը կրկնում է հայկական կողմի հայտարարությունները

Բայրամովը Բոնոյի հետ հանդիպմանը դժգոհել է, որ ԱՄՆ-ը կրկնում է հայկական կողմի հայտարարությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Հանդիպման ընթացքում Բայրամովը դժգոհել է, որ միջազգային մի շարք դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, կրկնում են հայկական կողմի հայտարարությունները: Նա նշել է, մասնավորապես, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի վերջին ելույթը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Բաքվի հավատարմությունը ճանապարհների զուգահեռ օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությանը։