Ախալցխայի բերդ են այցելել մի շարք երկրների գործող եւ նախկին դեսպաններ

Ախալցխայի բերդ են այցելել մի շարք երկրների գործող եւ նախկին դեսպաններ

Մայիսի 7-ին դիվանագիտական շրջագայության շրջանակներում Ախալցխայի բերդ են այցելել 30 հյուր՝ Մեծ Բրիտանիայից, ներառյալ Միացյալ Թագավորությունում հավատարմագրված  8 երկրի գործող եւ նախկին դեսպաններ (Սլովենիա, Սլովակիա, Հոնդուրաս, Ուրուգվայ, Կոստառիկա, Կիպրոս, Գերմանիա, Էկվադոր), խորհրդարանի լորդերի եւ համայնքի պալատի անդամներ եւ նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ։

Նշված շրջագայությունը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում Վրաստանի  դեսպանատան կողմից։ Այս միջոցառման նպատակն էր Վրաստանի մասին տեղեկատվության բարձրացում քաղաքական, տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության շուրջ։ Հյուրերը իրենց տպավորություններով կիսվեցին  նշումների գրքում։