Տաշքենում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը և քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել դրա լուծման ուղղությամբ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։
Էրդողանը կարևորել է, որ իսլամական աշխարհը համատեղ դիրքորոշում ընդունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ, և որ այն պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա։
Ռայիսին բարձր է գնահատել Թուրքիայի նախագահի աջակցությունը Գազայի ժողովրդին, կարևորել գործնական քայլերի ձեռնարկումը հրադադարի անհապաղ դադարեցման, Գազայի շրջափակումը վերացնելու և տարածաշրջանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար»։
Մատնանշելով նավթի և գազի ոլորտում երկու երկրների համագործակցությունը՝ Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրներն է՛լ ավելի արդյունավետ քայլեր կձեռնարկեն այդ ոլորտում։
Ուզբեկստանի մայրաքաղաքում կայացել է նաև Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել: