«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի նկատմամբ Թուրքիայում կիրառվել է պայմանական ազատազրկման որոշում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել Սամասթի «լավ պահվածքը»: Նման որոշումը կայացվել է Սամասթի 16 տարվա ազատազրկումից հետո։
Հրանտ Դինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին: