Կոբախիձեի կառավարությունում կփոխվի միայն պաշտպանության նախարարը

Կոբախիձեի կառավարությունում կփոխվի միայն պաշտպանության նախարարը

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն որոշում է կայացրել լքել պաշտոնը նոր կառավարության ձևավորման ժամանակ: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն։
Նա նաև հայտարարել է, որ կառավարության կազմն այլ փոփոխություններ չի կրի:
«Ես կառավարության բոլոր անդամներին առաջարկել եմ մնալ պաշտոնում։ Միայն պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն է ցանկացել քաղաքականությունից անցնել այլ ոլորտ։ Ես հարգում եմ նրա որոշումը։ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին»,- լրագրողներին հայտնել է Կոբախիձեն։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին