Կարևոր է, որ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը բացասաբար չանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա. Պեսկով 01.02.2024 . Միջազգային

Կարևոր է, որ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը բացասաբար չանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա. Պեսկով
		01.02.2024 . Միջազգային


Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին նրա ինքնիշխան գործն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Մոսկվայի համար կարևոր է, որ դա բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Ընդհանուր առմամբ, դա Հայաստանի սուվերեն իրավունքն է: Բայց մյուս կողմից` մեզ համար կարևոր է, որ նման որոշումները բացասաբար չանդրադառնան և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո մեր հարաբերությունների վրա, որոնք մենք փայփայում ենք և ձգտում ենք զարգացնել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Կրեմլի խոսնակը:

Հայաստանը փետրվարի 1-ից դարձել է ՄՔԴ 124-րդ լիիրավ անդամ: Ազգային ժողովը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին