Երկուշաբթի Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխվել է Վրաստանի տարածքով Ռուսաստան պայթուցիկ նյութերի տեղափոխումը: Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ սարքերի տեղափոխման կազմակերպիչը ծնունդով Բաթումից, Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն է: Գործողությանը մասնակցել է Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացի:
Փաստի առթիվ Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնում հետաքննություն է անցկացվում։ «Եթե գործը ներկայացվի որպես ահաբեկչական գործողության նախապատրաստում, ապա մասնակիցներին սպասում է 10-15 տարվա ազատազրկում»,- ասված է ՊԱԾ-ի հաղորդագրությունում:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին