ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան 15 ավիահարված են հասցրել Եմենում հութիների դիրքերին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան 15 ավիահարված են հասցրել Եմենում հութիների դիրքերին



ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորած կոալիցիան այսօր 15 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքում և հյուսիսում հութիների թիրախներին, հայտնում է արաբական Al Mayadeen հեռուստաալիքը։
Շաբաթ երեկոյան ամերիկյան և բրիտանական զորքերը Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի, Դանիայի, Նիդերլանդների և Նոր Զելանդիայի աջակցությամբ դարձյալ հարձակվել էին Եմենում հութիների դիրքերի վրա՝ խոցելով 13 բնակավայրերի 36 թիրախ։
Նշվում է, որ «ճշգրիտ հարվածներն» ուղղված են եղել զենքի պահեստներին, հրթիռային համակարգերին ու կայանքներին, հակաօդային պաշտպանության համակարգերին ու ռադարների՝ «խաթարելու և վատթարացնելու Կարմիր ծովում առևտրային նավերի ու ռազմանավերի վրա հարձակվելու հութիների հնարավորությունները»։
Հարձակման մասնակից երկրներն ընդգծել են, որ իրենց նպատակը «նախկինի պես մնում է լարվածության թուլացումն ու Կարմիր ծովում կայունության վերականգնումը»: Նրանք նախազգուշացրել են, որ «առանց վարանելու կշարունակեն պաշտպանել մարդկանց կյանքն ու ազատ տեղաշարժն ամենակարևոր ջրային ուղիներից մեկով»: