Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է. Ալիև 05.04.2024 . Տարածաշրջան

Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է. Ալիև
		05.04.2024 . Տարածաշրջան


Ադրբեջանի նախագահը Բաքվում Թուրքիայի նախկին ԱԳ նախարարի հետ հանդիպմանը մեկնաբանել է Փաշինյան-Բլինքեն-Լայեն բանակցությունները:

Իլհամ Ալիևը պնդել է, թե իբր այդ շփումը վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար և ուղղված է տարածաշրջանում գործակցության դեմ:

«Չնայած Եվրամիության և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պնդումներին, որ բրյուսելյան հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, մենք գիտենք, որ դա հակասում է Ադրբեջանի հետ գործակցությանը»,- կարծիք է հայտնել Ալիևը:

Նրա խոսքով՝ բրյուսելյան հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին