Օրենբուրգի մարզի մի շարք շրջաններ կհայտնվեն հեղեղումների գոտում. մարզային իշխանություն 08.04.2024 . Միջազգային

Օրենբուրգի մարզի մի շարք շրջաններ կհայտնվեն հեղեղումների գոտում. մարզային իշխանություն
		08.04.2024 . Միջազգային


Ռուսաստանի Օրենբուրգի մարզում մի շարք բնակավայրեր կհայտնվեն հեղեղումների գոտում ջրհեղեղի գագաթնակետին, որը սպասվում է այս շաբաթ, հայտնում է մարզի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 8-ի առավոտվա դրությամբч Օրենբուրգի մարզում ջրի տակ են մնացել 10168 բնակելի շենք և 18471 կենցաղային հողատարածք։ Տարհանվել է 6127 մարդ, այդ թվում՝ 1478 երեխա։ Ավելի քան 1,2 հազար տարհանված գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում։

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության տվյալներով՝ Ուրալ գետի վրա՝ Իլեկի հենակետի մոտ, ջրի մակարդակը հասել է վտանգավոր սահմանագծին՝ 890 սմ-ի, ևս 6 հազար տուն կհայտնվի հեղեղման գոտում: Գերատեսչությունը հայտնում է նաև, որ իրավիճակի նորմալացում սպասվում է ապրիլի 25-ից ոչ շուտ:

Ապրիլի 4-ից Օրենբուրգի մարզում գործում է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ռեժիմ՝ հեղեղումների իրադրության վատթարացման պատճառով։ Ամենալուրջ իրավիճակն Օրսկում է, հեղեղումները մեծապես ազդում են նաև Օրենբուրգի վրա։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին