Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է պատմական ռեկորդի 12.04.2024 . Միջազգային

Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է պատմական ռեկորդի
		12.04.2024 . Միջազգային


Օրենբուրգի մոտ Ուրալ գետում ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 10 մետր 92 սանտիմետրի՝ հայտնել են Օրենբուրգի մարզային իշխանությունները:

Նշվում է, որ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Իշխանությունները տեղեկացրել են, որ ջրի մակարդակը մինչև 11 մետր բարձրացնելու դեպքում քաղաքում ջրամատակարարման անջատում չի նախատեսվում:

Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է, որ հեղեղված տարածքների թիվն աճել է 795-ով, իսկ տների թիվը՝ 211-ով: Նա նշել է, որ Հարավ-Ուրալի ջրառում շուրջօրյա հերթապահում են բրիգադներ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին