ԻՀՊԿ-ն իսրայելցի գործարարի պատկանող նավ է գրավել Հորմուզի նեղուցում 13.04.2024 . Միջազգային

ԻՀՊԿ-ն իսրայելցի գործարարի պատկանող նավ է գրավել Հորմուզի նեղուցում
		13.04.2024 . Միջազգային


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում գրավել են MSC Aries առևտրային նավը՝ հայտնել են իրանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը տեղեկացրել էր ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին:

Associated Press գործակալության տվյալներով՝ Պորտուգալիայի դրոշի ներքո նավարկող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին