Վրաստանում գրանցվել է  կորոնավիրուսի չորրորդ դեպք

Վրաստանում գրանցվել է  կորոնավիրուսի չորրորդ դեպք

Վրաստանում գրանցվել է  կորոնավիրուսի չորրորդ դեպք: Այս մասին մի քանի րոպե առաջ հայտարարեց «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» ղեկավար Ամիրան Գամկրելիձեն մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով ՝ վիրուսը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով այցելել է Իտալիա և կիրակի վերադարձել  հայրենիք:

«Նա վերադարձավ երկիր ՝ գրեթե ոչ մի ախտանիշ չունենալով, ավելի ուշ ջերմաստիճանը բարձրացավ, և նա դիմեց վարակիչ հիվանդությունների հիվանդանոց», – ասաց Ամիրան Գամկրելիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում COVID-19- ի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: