Արևմտյան Ասիայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին իրանական կողմի դիրքորոշումը հրավիրած ասուլիսում ներկայացրել է մեր երկրում Իրանի դեսպանը:
Մեհդի Սոբհանին խոսել է նաև Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն Բրյուսելում կայացած հանդիպման մասին: Դեսպանը նշել է, որ Թեհրանը դեմ չէ Հայաստանի տնտեսության զարգացմանը, նաև արտաքին քաղաքականության դիվերսֆիկացմանը:
«Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ այս հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Նրանք ասել են, որ հանդիպման նպատակը եղել է Հայաստանի տնտեսությունը հզորացնելը և Ղարաբաղից տեղահանվածների համար աջակցություն ստանալը։ Մենք դեմ չենք Հայաստանի իշխանությունների՝ տնտեսությունը զարգացնելու և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրները լուծելու ջանքերին։ Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է»,- ասել է Սոբհանին: