Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ 20.04.2024 . Միջազգային

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
		20.04.2024 . Միջազգային


Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգի քաղաքի մոտակայքում՝ Մպոկո գետի վրա տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը: Նավում ավելի քան 300 մարդ է եղել:

Նշվում է, որ երկրի ռազմածովային ուժերն ու ժանդարմերիան շարունակում են որոնումները՝ զոհերի մարմինները գտնելու հույսով: Ականատեսների խոսքով՝ նավը խորտակվել է գերծանրաբեռնված լինելու պատճառով։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին