Կոբախիձեն եվրապատգամավորներին մեղադրել է Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար 26.04.2024 . Միջազգային

Կոբախիձեն եվրապատգամավորներին մեղադրել է Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձի համար
		26.04.2024 . Միջազգային


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Եվրախորհրդարանի բանաձևը, որով դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները և «նրանց վերադասները» ցանկանում են Վրաստանում հեղափոխություն կազմակերպել:

Ըստ Վրաստանի վարչապետի՝ եվրապատգամավորներն ակնկալում են, որ հոկտեմբերին Եվրահանձնաժողովը բացասական եզրակացություն կտրամադրի Վրաստանի՝ Եվրամիությանն անդմակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ, ուստի փորձում են բացասական ֆոն ստեղծել։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին