Հյուսիսատլանտյան դաշինքի ստորաբաժանումներն Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի. նման քայլի անհրաժեշտություն չկա։
Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որ չի կարող բացառել իրադարձությունների նման զարգացումը:
«Ներկայումս մենք վերապատրաստել ենք ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորականի: Կարծում եմ, որ սխալ կլիներ, եթե ՆԱՏՕ-ի զինվորները սպանեին ռուս զինվորներին»,- ասել է Քեմերոնը: