Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել հարձակողական գործողությունները. Զելենսկի

Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել հարձակողական գործողությունները. Զելենսկի

Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ, քանի որ Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել հարձակողական գործողությունները՝ Խմելնիցկիում սահմանապահների հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Վոլոդիմիր Զելենսկին, սակայն, չի հստակեցրել՝ որ ուղղություններով և ինչ գործողություններ են նախաձեռնելու ռուսական ուժերը:
Նախագահը կոչ է արել Կիևի դաշնակիցներին գործել՝ խափանելու Մոսկվայի ծրագրերը:
«Պատերազմի արդեն 800-րդ օրն է. մեր պետությունը չափազանց բարդ ճանապարհ է անցել և դեռ անցնելու է: Պատերազմը պետք է ավարտվի արդար պայմաններով՝ Ուկրաինայի պայմաններով»,- ընդգծել է Զելենսկին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին