Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումները Ռաֆահում 24.05.2024 . Միջազգային

Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումները Ռաֆահում
		24.05.2024 . Միջազգային


ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Իսրայելին դադարեցնել Ռաֆահում հարձակումները և ցանկացած այլ գործողություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ քաղաքի բնակչության վրա։ Իսրայելական ուժերը նաև պետք է բաց պահեն Ռաֆահի անցակետը մարդասիրական մատակարարումների համար։ Նաև միջազգային դատարանը պարտավորեցնում է Իսրայելին միջոցներ ձեռնարկել և ապահովել հետաքննություն իրականացնողների և փաստահավաք առաքելությունների անարգել մուտքը Գազայի հատված։ Դատարանը միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնել պատանդների ճակատագրի վերաբերյալ և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց։ Թել Ավիվը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի դադարեցումը հավասարազոր է ինքնասպանության։ Իսրայելն այդ քայլին չի գնա։ 

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին