ԵՄ առաջնորդները պայմանավորվել են բարձր պաշտոնների հարցում

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են բարձր պաշտոնների հարցում



Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հաստատել են դաշինքի առաջիկա հինգ տարվա ղեկավարության թեկնածուներին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմնա Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան կփոխարինի Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում, իսկ Էստոնիայի ներկայիս վարչապետ Կայա Կալլասը կփոխարինի ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Ըստ ԶԼՄ-ների, պահպանվել է աշխարհագրական և գենդերային հավասարակշռությունը՝ սոցիալիստը հարավից՝ Անտոնիու Կոշտան, աջ կենտրոնամետը հյուսիսից՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և արևելյան լիբերալը՝ Կայա Կալլասը։
Ֆոն դեր Լայենի և Կալլասի թեկնածությունները դեռ վերջնական չեն և պահանջում են Եվրախորհրդարանի հաստատումը։ Կոշտոն ավտոմատ կերպով ընտրվել է իր նախկին գործընկերների կողմից։ Նա պաշտոնը կստանձնի ավելի ուշ:
Կրեմլը մեկնաբանել է Եվրամիության նոր նշանակումները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլում Բրյուսելի հետ հարաբերությունների բարելավում չեն սպասում ԵՄ ղեկավարության փոփոխությունից հետո։
Կալլասը Եվրոպայում Ռուսաստանի ամենակոշտ քննադատներից է։ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր նա ակտիվորեն հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների կիրառման օգտին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից չէ։