Իրանի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը, որ պատկանում է ռեֆորմիստների թևին, ըստ նախագահական ընտրության նախնական արդյունքի, առաջ է անցել պահպանողական Սաիդ Ջալիլիից 12 մլն ձայների հաշվարկից հետո։
ԿԸՀ-ից հայտնել են, որ Փեզեշքիանը ստացել է 5000354 քվե, Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին՝ 4875269 քվե։
Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցի առաջին փուլում քվեարկության ժամանակ ամենից շատ ձայներ ստացած 2 թեկնածուն։