Իսրայելը չի կարող լուրջ վնաս հասցնել լիբանանյան «Հըզբոլլահի» ամուր կառուցվածքին. Խամենեի
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հրապարակել՝ Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան կապակցությամբ: Նրա խոսքով՝ Իսրայելը այդպիսով ցույց է տալիս իր քաղաքականության անհեռատեսությունը: Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ Իսրայելը չի կարող լուրջ վնաս հասցնել լիբանանյան «Հըզբոլլահի» ամուր կառուցվածքին: «Տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերը «Հըզբոլլահի» կողքին են և աջակցում են…
