Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համաձայնագիրը կընդլայնի ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում. ԱՄՆ դեսպանություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ: «Այդ բանակցությունների ավարտը կարևոր քայլ է քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության խորացման նպատակին հասնելու ճանապարհին՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ…
