Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցությանը
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցության բոլոր ուղղություններին: Այդ մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, եւ վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ…
