Թրամփը մտադիր է արգելել փոստով քվեարկությունն ԱՄՆ-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերացնել փոստով քվեարկությունը ԱՄՆ-ում մինչև 2026 թվականի միջանկյալ ընտրությունները: Նա այդ մասին գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում: «Ես կգլխավորեմ շարժումը, որի նպատակն է ազատվել փոստով քվեարկությունից։ Բացի այդ, անհրաժեշտ է ազատվել նաև քվեարկության համար վեճեր հարուցող էլեկտրոնային սարքերից: Դրանք անճշտություններ են թույլ տալիս և շատ մեծ գումարներ…
