Կալասն ու Բայրամովը քննարկել են Վաշինգտոնյան հանդիպումը
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարը և ԵՄ դիվանագիտության ղեկավարը, քննարկել Վաշինգտոնյան հանդիպմնան արդյունքները: Ադրբեջանական կողմի տվյալով՝ Կայա Կալասը շնորհավորել է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովից հետո համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցով համատեղ դիմումի, ինչպես նաև Վաշինգտոնում ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք մեծ նշանակություն ունեն…
