Զելենսկին ու Սթարմերը քննարկել են ակնկալիքները Ալյասկայում կայանալիք հանդիպումից
Լոնդոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Կողմերը քննարկել են Ալյասկայում կայանալիք հանդիպումից ակնկալիքները: Բացի այդ, Զելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները, որոնք խաղաղությունը կայուն կդարձնեն, պաշտպանական արտադրությանն աջակցելու ծրագրերը, անօդաչուների արտադրության մեջ ներդրումները: Միևնույն ժամանակ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի առաջնահերթ պահանջները բավարարելու նախաձեռնության շրջանակում 1,5 միլիարդ դոլար հավաքելու…
