Ցեղասպանության 110 տարելիցի միջազգային արձագանքը
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` նշված է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,- նշել են քաղաքացիական առաքելության գրասենյակից: Today, on April 24, we pay our tribute to the memory of…
Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Փասադենան կանգնած է հայ ժողովրդի կողքին: Հարկավոր է բարձրաձայնել ճշմարտությունը, պայքարել ժխտողականության դեմ և թույլ չտալ, որ նման վայրագությունները կրկնվեն»,- հայտարարել է պաշտոնյան քաղաքային խորհրդի նիստում:
Հնդկաստանն արտաքսել է Պակիստանի դեսպանատան աշխատակիցներին Նյու Դելիում, արգելել է Պակիստանի քաղաքացիների մուտքը և 48 ժամ է տվել երկրում գտնվող պակիստանցիներին պետության տարածքը լքելու համար: Հնդկաստանը փակել է նաև Հնդկաստան-Պակիստան սահմանի անցակետը: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման միջոցներ են ձեռնարկվել՝ ի պատասխան նախօրեին Հնդկաստանի Փահալգամ քաղաքի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության: Պակիստանն էլ փակել է…
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվել է՝ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ։ Նշվում է, որ կազմակերպությունը 2005 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի 24-ին, պահանջում…
Այսօր Ախալցխայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ։ Եղեռնի հուշարձանի մոտ հավաքվեեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ, իշխանության ներկայացուցիչներ, հոգեւորականներ։ Ներկաները ծաղիկներ դրեցին, մոմեր վառեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակը։ Միջոցառման ընթացքում բանախոսներն ընդգծեցին պատմական հիշողության պահպանման և նմանատիպ ողբերգությունների կրկնությունը կանխելու կարևորությունը։ Ամեն…
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունը ոչ միայն պատմական ցավալի ողբերգության հիշեցում է, այլև արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հանդեպ Լիբանանի հանձնառության հաստատում: Այդ մասին հայտնել է Լիբանանի հեռարձակման միջազգային ընկերությունը: Նա ընդգծել է բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերին դիմակայության կարևորությունը: Աունը համերաշխություն…
Ղրիմի օկուպացիան չճանաչելու մասին Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը վնասում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, բայց եթե ուզում են Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ: Զելենսկու նման բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են այս պատերազմի կարգավորումը։ Նա պարծենալու առիթ չունի, խաղաքարտեր…
Հորդանանի իշխանությունները որոշել են արգելել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման գործունեությունը երկրում, բռնագրավել նրա ունեցվածքը և փակել Թագավորությունում կազմակերպության բոլոր գրասենյակները։ Այս մասին Ամմանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Մազեն Ֆարայան։ Նախարարի խոսքով՝ խմբավորման անդամները զբաղվել են ընդհատակյա գործունեությամբ՝ ուղղված երկրում իրադրության ապակայունացման ու ազգային միասնության խաթարմանը: «Մուսուլման եղբայրներին» անդամակցելը, ԶԼՄ-ներում ու սոցիալական…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Իսրայելում սրվել է քաղաքական դիմակայությունը, «Շին-Բեթ» (ՇԱԲԱՔ) անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Անկախ արդյունքից, այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը: Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին: Այս շաբաթ Ռոնեն Բարը երդման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է չինական ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու հնարավորությունը՝ Պեկինի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ չինական ապրանքների մաքսատուրքերը կարող են կրճատվել մինչև 50-65%։ Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ չինական ապրանքների համար իր սահմանած 145 տոկոս մաքսատուրքերը…
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանը ԵԱՀԿ-ի ակտիվ անդամ է և դրական է գնահատել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը։ Ֆերիդուն Սինիրլիօղլուի խոսքով՝ ԵԱՀԿ-ն մեծ նշանակություն է տալիս Վրաստանում կայունությանն ու անվտանգությանը։ Խորհրդարանի տվյալներով՝ կողմերը քննարկել են…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով: Պատգամավոր Քիմ Վելսը հայտարարել է. «Այս հայտարարությունն ուղղված է ընդունելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ Այս տարի լրանում է 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված՝ հայերին, հույներին և ասորիներին հասցված սարսափելի իրադարձության 110-րդ տարելիցը: Հրաշալի հայկական համայնքը մեր նահանգի…
Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Դեսիսլավ Տասկովը հայտարարություն է տարածել Սոցիալիստական կուսակցության անունից՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Ապրիլի 24-ին հիշատակում ենք Օսմանյան կայսրության կողմից մեկուկես միլիոն անմեղ հայերի դեմ իրականացված զանգվածային բռնաճնշումների տարելիցը։ 110 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան սկսվեցին զանգվածային ձերբակալությունները։ Մեկ ամսում հարյուրավոր հայեր՝ ներառյալ լրագրողներ, գրողներ, բանաստեղծներ ու պատգամավորներ, արտաքսվեցին ու…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար իր հայտարարած 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են և խոստացել է նվազեցնել դրանք ու առևտրային համաձայնության գալ Պեկինի հետ։ «145%-ը շատ բարձր է։ Դրանք զգալիորեն կնվազեն, բայց զրոյի չեն հասնի»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Ինչպես նշում է The Hill-ը, ԱՄՆ նախագահը նաև լավատես…
Ստամբուլի մոտակայքում՝ Մարմարա ծովում, կարճ ժամանակահատվածում տեղի է ունեցել երկու երկրաշարժ։ Առաջինը՝ 3.9 մագնիտուդով էր, երկրորդը՝ ավելի հզոր՝ 6.2 մագնիտուդով, ևս երեք հետցնցում՝ 4.9, 4.4, 4.5 մագնիտուտով, հաղորդել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը։ TRT-ի փոխանցմամբ՝ ուժեղ ցնցումները զգացվել են Ստամբուլում և Թուրքիայի արևմտյան մյուս շրջաններում։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան՝ չնայած…
Չորեքշաբթի առավոտյան Մարգանեցում կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է տեղական ձեռնարկությանը պատկանող ավտոբուսին։ Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի խոսքով՝ զոհվել է 9 մարդ, վիրավորվել է առնվազն 30-ը, հայտնում է BBC-ն։ Ըստ ԶԼՄ-ների՝ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ռուսական բանակը ևս մեկ զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական քաղաքներին։ Թիրախում են եղել Կիևի, Խարկովի, Պոլտավայի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերը, կան…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին: «Խորապես վշտացած եմ Փահալգամում տեղի ունեցած նողկալի ահաբեկչական հարձակումից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- գրված է վարչապետի X-ի էջում։ X-ի…
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեկ Ալ Սայիդին: Ղեկավարների առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Բանակցությունների ավարտին ստորագրվել է համատեղ հայտարարություն: Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան և Մասկատը փոխգործակցություն են մշակում հաղորդակցությունների, տրանսպորտի, փոխադարձ ներդրումների, գյուղատնտեսության ոլորտներում: Նրա խոսքով՝ ռուսական էներգետիկ ընկերությունները…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել: Հնդկաստան կատարած այցի շրջանակում նա կոչ է արել Նյու Դելիին գնել ամերիկյան F-35 կործանիչներ։ Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հնդկաստանին յուրացնելու գազի և օգտակար հանածոների պաշարները։ ԱՄՆ փոխնախագահը նաև առաջարկել է քննարկել հնդկական շուկա ամերիկյան ապրանքների մուտքի…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է՝ կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել դա՝ հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը: «Հարկավոր է հասկանալ՝ արդյոք Կիևը կգնա այդ քայլին»,- նշել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ է ուկրաինական…
Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։ Կրթօջախը բողոքում է, որ Սպիտակ տունը սառեցրել է 2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորման ծրագիրը։ «Դա անօրինական է և դուրս է կառավարության լիազորություններից», — նշել են կրթական հաստատությունում: Հարվարդի ղեկավարության խոսքով՝ բժշկական, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կրճատումը խաթարում է ամերիկացիների կյանքը փրկելուն ուղղված ջանքերը: Օրեր առաջ…
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ-ն։ Նրանց տվյալներով՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 22-ին կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որից հետո Մակա Բոճորիշվիլին եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ «Նախատեսվում է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը Վրաստանի գործադիր և…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը հերթական անգամ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Նրա խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում: «Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը:…
Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն, որովհետև այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հետ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: Նա հավելել է՝ հայ գործընկերների հետ շփումներում այդ հարցը բարձրաձայնվում է։ «ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ կերպով, տնտեսության աճ է նկատվում Երևանի համար առանցքային բոլոր ոլորտներում։ Եվ դա հսկայական հարստություն…
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից՝ նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի վաղ առավոտյան՝ մահվանից առաջ, կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։…
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում: Դոնալդ Թրամփի խոսքով, սակայն, դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու՝ ինչպիսին կլինի արդյունքը: Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել՝ շեշտել է ԱՄՆ նախագահը: Թրամփը խոստացել է դրանց մասին…