Զոհեր Ֆլորիդայի համալսարանում՝ կրակոցների պատճառով. կրակողը հայտնի է
Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի պետական համալսարանի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 2 մարդ, 6-ը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը քոլեջի 20-ամյա ուսանող Ֆենիքս Այքներն է՝ ոստիկանության փոխգնդապետ Ջեսիկա Այքների որդին: Իշխանությունների տվյալներով՝ զոհերը համալսարանի ուսանողներ չեն։ Նրանց մասին լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել։ Դպրոցի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է դասերը և…
