Մակրոնն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու Ֆրանսիայի նախաձեռնությունը
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը քննարկել են մարտի դաշտում իրավիճակը, Կուրսկի ուղղությամբ զարգացումները: «Պայմանավորվեցինք սերտորեն աշխատել հիմնական դաշնակիցների հետ և անվտանգության արդյունավետ երաշխիքներ մշակել»,- տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Ուկրաինայում ռազմական զորախմբեր տեղակայելու՝ ֆրանսիական նախաձեռնությունը։ «Դիտարկել ենք դրա իրականացման, հնարավոր ընդլայնման և գործընթացին այլ…
