Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը COP-29-ի գագաթնաժողովի բացման արարողությունը հայտարարել է, որ աշխարհը պետք է մարի կլիմայական ֆինանսավորման պարտքը, այլապես մարդկությունը թանկ գին կվճարի: «Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն»,- հավելել է Գուտերեշը: Նա նախազգուշացրել է՝ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը կանխելու համար նախատեսված ժամկետը սպառվում է, կոչ արել նվազեցնել արտանետումները: «Ժամանակը մեր օգտին…
