Կոբախիձեն դժգոհել է Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքի տարբերությունից
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիության վերաբերմունքը Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ տարբեր է, ինչը «կոպիտ անարդարություն է»: Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Մոլդովայի բուն բնակչության ընդամենը 45%-ն է լիարժեք աջակցում Եվրամիությանն անդամակցությանը: Վրաստանի ղեկավարն ընդգծել է, որ Քիշնևը ևս, ինչպես Թբիլիսին, պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ։ «Եթե որևէ տեղ ընտրություններում խնդիրներ են եղել, ապա դա Մոլդովան է։…
