Օդեսան կրկին հարձակման է ենթարկվել
Այս գիշեր ռուսական ուժերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանին, այդ թվում Օդեսա քաղաքին՝ հայտնել է շրջանի ղեկավար Օլեգ Կիպերը: Քաղաքում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, հնչել են պայթյուններ: Հարվածների հետևանքով վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր, վարչական շենքեր, պահեստներ և ավտոմեքենաներ: Լրատվամիջոցների տվյալով՝ մարդիկ չեն տուժել: Օդեսա քաղաքի մի հատվածում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:
