ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրությունում տարած հաղթանակի առթիվ և պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ։ Այդ մասին նա հայտարարել է X-ի իր էջում: «Ես հենց նոր շնորհավորեցի Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը կրկին առանցքային նշանակություն կունենա մեր դաշինքն ամուր պահելու հարցում։ Ես անհամբեր սպասում…
