Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը
Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը: Միջոցառման գլխավոր թեման հետևյալն է. «Թյուրքական աշխարհի հզորացում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար»։ Ղրղզստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ գագաթնաժողովին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ պետությունների ներկայացուցիչները: Այսօր արդեն պետական այցով Ղրղզստան է մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:…
