Իրանը պատրաստ է աջակցել ամբողջ աշխարհում պատերազմների և բռնությունների դադարեցմանը․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ, հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել ամբողջ աշխարհում պատերազմների և բռնությունների դադարեցմանը: IRNA գործակալության տվյալով՝ նա բարձր է գնահատել Նորվեգիայի աջակցությունը պաղեստինցի ժողովրդին և կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Գազայում Իսրայելի գործողությունների դեմ: Նորվեգիայի վարչապետն էլ Իրանի հետ հարաբերությունները բարեկամական…
