Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր: Բայրամովը Արաղչիին հրավիրել է այցելել Ադրբեջան: Կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացման նպատակով, այդ թվում՝ էկոնոմիկայի, առևտրի, տրանսպորտի և հեռահաղորդակցության ուղիների: Նշվում է,…
