Ալիևը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Օդանավակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցեր, ինչպես նաև…
