Երևանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բորտնիկովի հայտարարությանը
Օրեր առաջ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ անվտանգային մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր. «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը»: «Լուրերը» հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Դիվանագիտական ներկայացուցչության պատասխանում նշված…
