Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները և վերջ դնել պատերազմին, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի և արևմտյան երկրների ղեկավարների միջև բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաներին։ Հրապարակայնորեն Զելենսկին շարունակում է պնդել ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումն Ուկրաինայից և բացառում է օկուպացված տարածքների շուրջ սակարկությունները, սակայն ուկրաինացի պաշտոնյաները…
