Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան, այդ հարցով խորհրդակցություններ են ընթանում: Դիվանագետը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ հնարավոր կլինի որոշակի արդյունքի հասնել: «Դամասկոս իմ այցի նպատակն է շարունակել տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ խորհրդակցությունները: Երեկ Բեյրութում էլ շատ կարևոր բանակցություններ ենք վարել լիբանանցի պաշտոնյաների…
