Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի և Աբասի հետ
Իսրայելի վարչապետն ընդունել է հոկտեմբերի 7-ից ի վեր արդեն 4-րդ անգամ այնտեղ մեկնած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման սկզբում Բենիամին Նեթանյահուն նշել է, որ ցանկանում է ամերիկյան կողմի հետ քննարկել Գազայի հատվածում գործողության հաջորդ փուլը: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները հանդիպել են Երուսաղեմում: Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու՝ այդ երկրի իրավունքին: Նա,…
