ԻՀԿ անդամ երկրների մտահոգությունը պատերազմի հավանական ծավալումն է. Աբդոլլահիան
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեդդայից վերադառանալիս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների մտահոգությունը պատերազմի հավանական ծավալումն է: «Բնականաբար, այս պայմաններում դա անխուսափելի է, և ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ ժամանակը սպառվում է: Պատերազմ հրահրողները սխալվում են, եթե կարծում են, որ…
