Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ գործակցությունը

Իրանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ գործակցությունը

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահները: Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ գործակցությունը, բարձր գնահատել Բաքու-Թավրիզ չվերթի վերականգնումը և Բաքու-Թեհրան չվերթների թվի ավելացումը: Նախագահներն ընդգծել են, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում այժմ շրջադարձային պահ է: Նրանք հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ակտիվացնել տարբեր ոլորտներում շփումները։ Նշվում է, որ Փեզեշքիանը…

Read More
ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը

ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը

ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա բանակցային ժամկետն ավարտվել է այս շաբաթ՝ առանց պատերազմի մոտալուտ ավարտի որևէ նշանի։ Դոնալդ Թրամփը փոխում է իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ նա պահանջել է, որ վարչակազմի հիմնական պաշտոնյաները դադարեցնեն բանակցությունները Թեհրանի հետ։ Սպիտակ տունը նախատեսել է իրականացնել ձգձգվող «սառեցված» դիմակայություն, որտեղ հարձակման գլխավոր գործիքը լինելու են ոչ թե…

Read More
ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը

ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը ապրիլի 13-ին կսկսեն Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող ու դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, հայտարարել է CENTCOM-ի մամուլի ծառայությունը: Շրջափակումը կտարածվի բոլոր երկրների նավերի վրա և կվերաբերի Պարսից և Օմանի ծոցերի իրանական բոլոր նավահանգիստներին։ CENTCOM-ը չի խոչընդոտի նավարկության ազատությանը Հորմուզի նեղուցում և ոչ…

Read More
Պենտագոնն սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

Պենտագոնն սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

ԱՄՆ պատերազմի նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը: Այդ որոշման մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր հունիսին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ: ԱՄՆ պատերազմի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին նշել է, որ դրա նպատակն այն է, որ Եվրոպան վերցնի սեփական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը՝ ոչ միջուկային սպառազինությունների օգտագործմամբ: Պաշտոնյայի…

Read More
Սուդանի մայրաքաղաքում գնդակոծվել է Թուրքիայի դեսպանատան ավտոմեքենան

Սուդանի մայրաքաղաքում գնդակոծվել է Թուրքիայի դեսպանատան ավտոմեքենան

Խարթումում գնդակոծել են Թուրքիայի դեսպանատան մեքենան։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Սուդանի արագ արձագանքման ուժերը տեղի ունեցածի համար մեղադրել են զինված ուժերին: Նշվում է, որ թուրքական դիվանագիտական առաքելության շենքերը գտնվում են զինված ուժերի վերահսկողության տակ: Հատուկջոկատայինները հաստատել են իրենց հանձնառությունը դիվանագիտական առաքելությունների պաշտպանությանը՝ Ժնևի կոնվենցիային և բոլոր միջազգային համաձայնագրերին համապատասխան:

Read More
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ հայտարարությամբ: «ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային կորուստների մասին տեղեկատվությամբ»,- նշված է հայտարարության մեջ: Զասը խորին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և մերձավորներին: «Հակամարտության կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները…

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ՝ տեղում ծանոթանալով համայնքների առաջնահերթ խնդիրներին և զարգացման կարիքներին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա մարտահրավերները, բնակիչների կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից նախատեսվող ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը։ Քաղաքապետը կարևորել է տեղական բնակչության հետ անմիջական հաղորդակցությունը՝ ընդգծելով, որ համայնքների զարգացմանն ուղղված…

Read More
Երգիչ Զուրա Խաչիձեն լքել է Սամցխե-Ջավախեթիի շրջանի կառավարական պաշտոնը, նրան փոխարինել է Գիորգի Միքելաձեն

Երգիչ Զուրա Խաչիձեն լքել է Սամցխե-Ջավախեթիի շրջանի կառավարական պաշտոնը, նրան փոխարինել է Գիորգի Միքելաձեն

Երգիչ Զուրա Խաչիձեն լքել է Սամցխե-Ջավախեթիի շրջանի նահանգապետի տեղակալի պաշտոնը։ Նրան փոխարինել է վարչակազմի աշխատակազմի նախկին ղեկավար Գիորգի Միքելաձեն։ Այս տեղեկատվությունը հաստատվել է նահանգապետարանում։ Դեռևս հայտնի չէ, թե ով կնշանակվի աշխատակազմի ղեկավար։ Զուրա Խաչիձեն այս պաշտոնում նշանակվել է նախկին նահանգապետ Բեսիկ Ամերանաշվիլիի կողմից։ Նահանգապետի փոփոխությունից հետո նրա տեղակալները նույնպես լքել են իրենց պաշտոնները՝ ոմանք անմիջապես,…

Read More
Բողոքի ակցիա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի առջև

Բողոքի ակցիա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի առջև

ԼՂ-ից մի խումբ ակտիվիստներ շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան։   Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ իրենք վերահսկելու են նրանց տեղաշարժը։ Բողոքի ակցիայի մասնակից Արթուր Օսիպյանը խաղաղապահներին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։   Նա նշել է սննդամթերքի բացակայության՝ տոտալ կոլապսի վերաճելու վտանգի մասին, ինչը դեպի ցեղասպանություն տանող ճանապարհ է։  …

Read More
Իսպանիայի վարչապետը միգրանտների հոսքը անվանել է հարձակում պետության վրա

Իսպանիայի վարչապետը միգրանտների հոսքը անվանել է հարձակում պետության վրա

Միգրանտների զանգվածային հոսքը դեպի իսպանական Սեուտա «հարձակում է և Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում», հայտարարել է պետության վարչապետ Պեդրո Սանչեսը քաղաք ժամանելուց հետո կայացած մամուլի ասուլիսում: «Տեղի ունեցածն արժանի է մեր ամենավճռական դատապարտմանն ու պարսավանքին»,- ասել է Սանչեսն ու հավելել, որ կառավարությունը գործի կդնի պետական բոլոր ռեսուրսները՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խոսքը մեջբերել է El Imparcial-ը:…

Read More
ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելն արդեն բավարար չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև

ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելն արդեն բավարար չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների հեռանկարը կախված է իրադարձությունների զարգացումից. դրանք հնարավոր են միայն որոշակի պայմաններում՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Բանակցությունների դադարեցման համար Մեդվեդևը մեղադրել է ուկրաինական կողմին։ Նա հավելել է, որ Կիևի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց այժմ անհրաժեշտ, բայց արդեն ոչ բավարար պայման է խաղաղության հասնելու համար. Մոսկվային անվտանգության…

Read More
Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք

Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք

IHA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի բնակավայրերում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք: 200 կգ-ից ավելի կշռող սարքից մեկն անկումից հետո հրդեհվել է: Իրավապահ մարմինները հետաքննում են անօդաչու թռչող սարքերի ծագման երկիրը։ Սա Թուրքիայում դրոնների հայտնվելու առաջին դեպքը չէ: Հունիսի 14-ին մարտական ​​անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Սև ծովի ափին գտնվող Կասպիշյու լողափում։ Ռազմական ոստիկանության…

Read More
Նինոծմինդայի դպրոցներում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Նինոծմինդայի դպրոցներում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանի և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի ուղեկցությամբ, տեղում ծանոթացել է հանրային դպրոցներում իրականացված և ընթացիկ ենթակառուցվածքային աշխատանքներին։ Հանրային դպրոցների ենթակառուցվածքների բարելավման նախագծի շրջանակում տարբեր տեսակի աշխատանքներ են իրականացվում Ջիգրաշեն, Փոկա, Ղուլալիս և Օրոջալար գյուղերի հանրային դպրոցներում։ Ծրագրի նպատակն է փուլային կերպով բարելավել դպրոցների ենթակառուցվածքները՝ աշակերտների համար ապահովելով…

Read More
Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս…

Read More
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը ողջունել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը ողջունել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի պետական դրոշի հետ կապված միջադեպի վերաբերալ: «Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապված լինի քաղաքականության հետ։ Ես անձամբ կարող եմ հաստատել միջոցառման հենց սկզբից սպորտային պատվիրակությունների համար նախատեսված անվտանգության ամենաբարձր մակարդակը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		17.02.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 17.02.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Վրաստանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ապրիլի 20-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկեր Վան Յիի հետ։ Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Covid-19 համաճարակի ժամանակ Չինաստանի կողմից Վրաստանին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի արտգործնախարարը «վերահաստատել է Չինաստանի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Ըստ…

Read More
Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ

Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ՝ ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ: «Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրինք ռազմավարական գործընկերության աստիճանի, որն ամրագրվեց Բաքվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ: Ակնկալում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդում՝ տարածաշրջանային կապերի, տնտեսության և…

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024 թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն…

Read More
Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանը և Ռուսաստանը 2023 թվականին կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։  «Նոր տարում երկու երկրները կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում, որպեսզի նպաստեն երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը»,- հայտարարել է Մաո Նինը:    Նա չի հստակեցրել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի` Ռուսաստան այս տարի նախատեսվող այցի…

Read More
Բոճորիշվիլին ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Բոճորիշվիլին ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:  Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը, քննարկվել են Վրաստանում…

Read More
Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները, մեկնաբանելով Վրաստանում կայացած ընտրության արդյունքները, միջազգային հարաբերությունների համար անթույլատրելի հայտարարություններ են անում, ընդհուպ՝ վերջնագրեր: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է այն «վերջնագրային պահանջներով», որոնք Արևմուտքը Վրաստանին է ներկայացնում խորհրդարանի ընտրությունից հետո: «Մենք չենք միջամտում, բայց մենք մտահոգված ենք, որ ԵՄ երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները…

Read More
Վթար Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում

Վթար Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում

Ավստրիական Տիրոլի լեռնադահուկային հանգստավայրում ճոպանուղու խցիկ է վայր ընկել, ինչի հետևանքով յոթ մարդ տուժել է։ Չորսը ծանր վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Նախաքննությամբ որևէ տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել։ Ըստ նախնական տվյալների, ծառն ընկել է ճոպանի վրա և խցիկը վայր է ընկել: Ճոպանուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Այժմ ճշտվում է, թե ինչու է…

Read More
სურსათის ეროვნული სააგენტო მოსახლეობას მოუწოდებს, არ შეიძინოს კვერცხი და ხორცპროდუქტები სავაჭრო ადგილებში, სადაც არ არის დაცული ჰიგიენური ნორმები და რეალიზაციის პირობები

Պարենի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը ձու և մսամթերք չգնել այն խանութներից, որտեղ հիգիենայի չափանիշներն ու վաճառքի պայմանները չեն պահպանվում

Պարենի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը ձու և մսամթերք չգնել մանրածախ առևտրի կետերից, որտեղ հիգիենայի չափանիշներն ու վաճառքի պայմանները չեն պահպանվում, հայտնում է Պարենի ազգային գործակալությունը։ Պարենի ազգային գործակալությունը հանրությանը բացատրում է, թե կոնկրետ ապրանք գնելիս ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն։ «Միս գնելիս զգույշ եղեք․ Պահպանման և տեղադրման պայմանները — միսը պետք է…

Read More
Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովը

Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովը

Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:  Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը: Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից: Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը հաղորդում է, որ նրան այսօր տեղափոխելու են դատարան:…

Read More
«Մուրջի» անսամբլը ներկայացրեց տպավորիչ տարեվերջյան համերգային ծրագիր

«Մուրջի» անսամբլը ներկայացրեց տպավորիչ տարեվերջյան համերգային ծրագիր

Ախալքալաքի Մշակույթի տանը կայացել է վրացական ժողովրդական պարի «Մուրջի» անսամբլի տարեվերջյան ֆոլկլորային երեկոն, որը համախմբել էր տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, մշակութային գործիչներին և բազմաթիվ հյուրերի։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանը, ինչպես նաև Ախալքալաքի, Կումուրդոյի և Քարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին։ Համերգին մասնակցել են նաև քաղաքի…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ

«Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ

«Քաղաքական Խաչմերուկ» -Էդուարդ Այվազյանի հետ։ Այս հաղորդման շրջանակներում խոսվում է տարածաշրջանի ապագայի երեք սցենարների մասին, հավաքական արեւմուտք գլոբալ ՌԴ առճակատման պայմաններում։

Read More
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհները շարունակում են զանգվածային ավերածությունների պատճառ դառնալ: CNN-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության վարչությունը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան ծանուցում է ստացել հրդեհի հետևանքով 10 մահվան դեպքի մասին: Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր բնակիչների պարտադիր տարհանման հրաման է տրվել: Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են ավիացիայի աշխատանքը: Հրդեհները…

Read More
Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի նախագահին

Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի նախագահին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Պուտինն առաջարկել է մանրամասն դիտարկել համագործակցության գործնական հարցերը: «Այսօր պատվիրակության մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններում մենք պետք է մանրամասն քննարկենք տարբեր ոլորտներում մեր համագործակցության գործնական ասպեկտները: Ավանդույթի համաձայն՝ միջկառավարական հինգ հանձնաժողովի աշխատանքի մասին զեկույցներով հանդես կգան երկու կողմերի նախագահները, իսկ մեր արտգործնախարարները կպատմեն արտաքին քաղաքական…

Read More
Նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն է. Էրդողան

Նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն է. Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ է նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է պետության հետագա զարգացման համար: Լրագրողների հետ զրույցում Ռեջեփ Էրդողանը նշել է, որ մայր օրենքի գործող խմբագրությունը, որն ընդունվել է 1982 թվականին, հնացել է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին՝ չնայած նախկինում կատարված փոփոխություններին: «Նոր Սահմանադրությունն այլևս շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն, դրա ընդունումը նույնիսկ պարտադիր է»,-…

Read More